Print
Request Appointment

Հակաբեղմնավորման տարբերակներ

Հակաբեղմնավորումն ապահովում է, որ դուք չհիանաք սեքսի ընթացքում: Կան հակաբեղմնավորման շատ միջոցներ:Ամենատարածված մի քանի միջոցները նկարագրված են ներքևում:Անընդհատ փորձարկվում են նոր միջոցներ:Ձեր առողջապահական խնամքի մատակարարը կարող է օգնել ձեզ որոշել, թե հակաբեղմնավորման որ միջոցն է ճիշտը ձեզ համար: Անկախ ձեր ընտրած միջոցից՝ դուք ու ձեր զուգընկերը պետք է այն ճիշտ ձևով օգտագործեք ամեն անգամ:

Պահպանակի պատկեր

Պահպանակ

Պահպանակը բարակ շապիկ է, որը հագցվում է առնանդամի վրա:(Իգական պահպանակը հագցվում է հեշտոցի ներսում):Պահպանակը բռնում է սերմնահեղուկը, որը դուրս է գալիս առնանդամից սեքսի ժամանակ:

 

Սպերմիցիդ օգտագործող կնոջ պատկեր

Սերմնասպան նյութ

Սերմնասպան նյութը գել է, փրփուր, կրեմ, հաբ կամ սպունգ (չնայած, որ սպունգը, ի լրացում իր սերմնասպան հատկությունների, ունի նաև արգելապատման հատկություններ):Այն տեղադրվում է հեշտոցի մեջ սեքսից առաջ սերմնահեղուկը սպանելու համար:

 

Դիաֆրագմայի և արգանդի վզիկի կափարիչի պատկեր

Ստոծանի և պարանոցային կափարիչ

Ստոծանիները և պարանոցային կափարիչները ռետինե կլոր գավաթներ են, որոնք սերմնահեղուկն արգանդից դուրս են պահում: Նրանք նաև տեղում են պահում սերմնասպան նյութը:

Ներարգանդային սարքի պատկեր

Ներարգանդային սարք (Intrauterine device, IUD)

IUD-ն փոքր սարք է, որը տեղադրվում է արգանդում հղիությունը կանխելու նպատակով:

 

Հաբի պատկեր

Հաբ

Հակաբեղմնավորման հաբը պետք է ընդունել ամեն օր: Այս պարունակում է հորմոններ, որոնք կանխում են կնոջ մարմնում ձվի արտազատումն ամեն ամիս:

 

Ներարկիչի պատկեր

Այլ հորմոններ

Հորմոնները, որոնք կանխում են կնոջ մարմնում ձվի արտազատումն ամեն ամիս, կարող են ներարկվել այլ ձևերով:Դրանցից են՝ սրսկումը, պատվաստումը, կարկատանը կամ հեշտոցային օղակը:

Շտապ հակաբեղմնավորիչներ (Emergency contraception, EC)

Շտապ հակաբեղմնավորիչները կարող են օգնել կանխել հղիությունը չպաշտպանված սեքսից հետո:Հորմոնային հաբեր(«հաջորդ առավոտվա հաբերը») ազատ վաճառվում են բոլորի համար: EC-ի երկրորդ միջոցը՝ պղնձե IUD-ն, պետք է տեղադրվի վարժված առողջապահական խնամքի մատակարարի կողմից: EC-ի երկու միջոցները կարող են օգտագործվել մինչև 5 օր սեքսից հետո, սակայն պետք է ընդունվեն որքան հնարավոր է շուտ, քանի որ որքան ավելի շուտ են դրանք օգտագործվում չպաշտպանված սեքսից հետո, այնքան ավելի հավանական է նրանց արդյունավետ լինելը: EC-ը չի օգնի, եթե դուք արդեն հղի եք:

Պետք է հաշվի առնել հետևյալ բաները

  • Ընտրեք հակաբեղմնավորման այն միջոցը, որը ձեզ համար հեշտ է օգտագործել:

  • Կարդացեք տուփը, որպեսզի սովորեք ձեր հակաբեղմնավորման միջոցի ճիշտ օգտագործման ձևը:

  • Հակաբեղմնավորման միջոցների մեծ մասը չի պաշտպանում ձեզ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից (sexually transmitted infections, (STIs):STI-ներից պաշտպանվելու համար միշտ օգտագործեք լատեքսե պահպանակ:

 

Was this helpful?

Yes No
 

Tell us more.

Check all that apply.
 
 
 
 
 
NEXT ▶

Last question: How confident are you filling out medical forms by yourself?

Not at all A little Somewhat Quite a bit Extremely

Thank You!

 
 Visit Other Fairview Sites 
 
 
(c) 2012 Fairview Health Services. All rights reserved.